«Բա ինձ հետաքրքիրա, կուզի թող իրան ծախի․․․»․ Քոչարյանը Իշխան Սաղաթելյանից հետ է պահանջելու ծախսած փողերը

MediaNews-ը գրում է. Այլևս կասկած չկա, որ  փողոցում հայտնված ընդդիմությունը իր  իսկ  փորած փոսում է հայտնվել, կասկած չկա։  Հանրահավաքները գնալով էլ ավելի սակավաթիվ  են դառնում  ու հազվադեպ, վերջին անգամ հանրահավաք են արել հունիսի 6-ին, իսկ մյուսը լինելու է հունիսի 9-ին։

Հիմա ընդդիմադիրները մտածում են, թե ինչպես արդարացնել իրենց ձախողած շարժումն ու ում վրա բարդեն մեղքը։

Բայց կան մարդիկ, ովքեր նաև մտածում են, որ  պետք  է վերադարձնեն 1,5  ամսվա ընթացքում ծախսած փողերը։  Եվ հենց  դրա մասին է մտածում Ռոբերտ Քոչարյանը, ով  այս  թեմայով ննարկումների ժամանակ հայտարարել է, որ  ձախողելու դեպքում վերջին կոպեկն անգա պետք է վերադարձնի Իշխան Սաղաթելյանը։

«Բա ինձ հետաքրքիր է,  Իշխանը մեծ-մեծ խոսում էր, թե էսա  150,000 մարդ կհանի փողոց, երկիր շուռ կտա, իշխանություն կվերցնենք․․․ Տակ տվեց, հիմա էդ ծախսած  փողերը որտեղից ուզում է թող տա, կուզի թող իրան ծախի»,- ասել է Քոչարյանը Իշխան Սաղաթելյանի մասին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.