Պատերազմն ու ցավը հաղթած սերը.«Զինվորի տանը» երեկ մեծ տոն էր, ամուսնացել են Դավիթն ու Ռոզան

«Զինվորի տանը» երեկ մեծ տոն էր: Պատերազմի թոհուբոհով անցած, զինհաշմանդամություն ձեռք բերած ու «Զինվորի տան» ամենաժպտադեմ բնակիչներից մեկը դարձած Դավիթի ու գեղեցկուհի Ռոզայի հարսանիքն է կայացել:

Պատմաբանի մասնակգիտությունն ընտրած համակուրսեցիների մեծ սերը երջանիկ շարունակություն է ստացել ու շարունակվել նաև «Զինվորի տանը», երբ Դավիթը վերականգնողական բարդ ու դժվարին փուլի միջով է անցել: Իսկ երիտասարդների՝ մեղրամիսն Իտալիայում անցկացնելու մասին երազանքը խոստացել է իրականացնել հենց «Զինվորի տունը»:

Այդ մասին հայտարարեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ մաղթելով, որ հայրենիքում բոլոր սերերը հավերժ լինեն , իսկ հայրենիքը՝ խաղաղ:

Զույգի գեղեցիկ հարսանեկան պարը, ուրախ ու ջերմ հարսանեկան ակնթարթներն ու մեծ սիրո հանրագումարը՝ ստորև տեանյութերում.

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.