Տեսանյութ. Լոս Անջելեսի հայության Մեծ աղմուկը.«Պետք է բոյկոտել Գոռի դպրոցը», «Նրանք պետք է հայտնվեն բերդում․․», ամերիկահայեր

 

Ներկայացնում ենք Լոս Անջելեսի հայության մեկնաբանությունները` կապված Երևան ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: «Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա», «Գոռ Վարդանյանը ճիշտ կանի Լոս Անջելես ընդհանրապես չգա», «Պետք է բոյկոտել Գոռի դպրոցը», «Նրանք պետք է հայտնվեն բերդում․․»,

«Պետք է Զարուհուն թեւ ու թիկունք լինենք, որ նրա գլուխը չուտեն»․․․ Այս մեջբերումները միայն ամենամեղմ ձեւակերպումներն են կապված Երեւանի ավագանու նիստում կատարվածի նկատմամբ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցների կողմից հնչած հայտարարությունների։

Հեռախոսազանգերի տեղատարափի, Զարուհի Փոստանջյանի հետ Նուբարաշենից ուղիղ կապի եւ անընդհատ հնչող դատապարտող խոսքերի ու առաջարկությունների արդյունքում 30 րոպեանոց ծրագիրը դարձավ 90+ եւ կարող էր շարունակվել ավելի։ 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlur.am