«Նիկոլին էնքան է նադայել անելու, մինչև ծեծի տուն ճամփի․․․» ցուցարարը՝ Իշխան Սաղաթելյանի գործողությունների մասին

Ակնհայտ է, որ  փողոցում իշխանափոխության  պահանջով բողոքի ակցիայի  կազմակերպիչներն արդյունքի  չեն կարողանում հասնել, իսկ վերջին հանրահավաքներին մասնակցում է ընդամենը 2-3 հազար ցուցարար։  Ստեղծված անելանելի վիճակից շարժման առաջնորդներն ու մասնավորապես իրեն առաջնորդ կարգած  Իշխան Սաղաթելյանն անընդհատ  ելքեր են փնտրում։

Այս թեմայով  այսօր մեղ թղթակիցը  Ֆրանսիայի հրապարակում զրուցել է ցուցարարներից մեկի հետ՝ փորձելով հասկանալ, թե որն է լինելու ընդդիմադիրների հաջորդ քայլը,  ինչպես  են դուրս գալու  ստեղծված իրավիճակից։

«Պարզ չէ  ինչ  են  անելու, կամ Նիկոլը  հրաժարական կտա, դրա համար ենք  ստեղ  հավաքվել,  կամ էլ Նիկոլին էնքան է նադայել անելու, մինչև ծեծի տուն ճամփի․․․»,- մեզ հետ  զրույցում ասեց  ցուցարարներից  մեկը։

Իսկ հարցին, թե ինչու  պետք  է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, երբ այդ  պահանջով  հրավիրված հանրահավաքներին մասնակցում է  ընամենը 2-3 հազար մարդ, մեր  զրուցակիցը չցանկացավ  մեկնաբանել․

«Դե էտա, հիմա ինչ անենք․․․ կապրենք կտեսնենք  էլի ինչ  կլինի․․․»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.