«Սերժը հո հարիֆ չէ, որ Իշխանի հրահրած բախումների տակ ստորագրի․․․». ինչու Սերժ Սարգսյանն այլևս չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին

Մոտ  մեկ ու  կես ամիս փողոցային համառ  պայքարից հետո ընդդիմությանն այդպես  էլ  չհաջողվեց որևէ  էական հաջողություն գրանցել։ Ավելին՝   վերջին հանրահավաքներին մասնակցում է ընդամենը 2-3 հազար ցուցարար։

Ի դեպ․  ուշագրավ է նաև, որ եթե  փողոցային պայքարի առաջին օրերին Սերժ Սարգսյանն ամեն օր այցելում էր Ֆրանսիայի հրապարակ, իսկ  վերջին օրերին գոնե  մեկ  անգամ չի  այցելել։

ՀՀԿ-ին մոտ  կանգնած  մեր  հավաստի աղբյուրի հետ զրուցելով  փորձեցինք  հասկանալ պատճառները, թե  ինչու Սերժ Սարգսյանն այլևս  չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին։  Ի դեպ,  մեր զրուցակիցը տվեց բավականին սպառիչ պատասխան։

«Ուշադրություն դարձրեք,  թե  երբվանից Սերժ Սարգսյանն էլ չի այցելում Ֆրանսիայի հրապարակ։  Այն օրվանից, երբ Իշխան Սաղաթելայնը սկսեց բախումներ հրահրել։  Իսկ  ինչ եք կարծում, Սերժը հո հարիֆ չէ, որ Իշխանի հրահրած բախումների տակ ստորագրի․․․»,- պատասխանեց մեր զրուցակիցը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site