Հունիսի 2-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարար է սպանվել: Հովհաննես Կամարյանը Հայաստանում հետախուզման մեջ էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կատարել է ծանր հանցագործություն։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
Հրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մայրաքաղաքի Կոմսոմոլսկի պողոտայում։ 25-ամյա երիտասարդը թիկունքից վազել է տուժածի մոտ և խլացուցիչով ատրճանակով կրակել նրա գլխին։
«Իզվեստիան» հրապարակել է նաև Հովհաննեսի սպանության պահի տեսանյութը։