«Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին...».«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահի ուղերձը՝ շրջանավարտներին

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին՝ վերջին դասի կապակցությամբ:  էջում տեղադրված ուղերձում վարչապետը նշել է.

 

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:

Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի՝ Զորավար Անդրանիկի, Նժդեհի, Մոնթեյի, և մեր Հերոսների ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների, նաև՝ բազում կյանքերի գնով:

Վստահ եմ, որ ոչ միայն պահպանելու եք, այլև նոր որակներ եք հաղորդելու մեր ազգային այն արժեքներին, որոնք, դարեդար անցնելով, ձեր ծնողների և ուսուցիչների շնորհիվ փոխանցվել են ձեզ՝ դրանք հարստացած տեսնելու հավատով։ Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ուզում եմ միշտ հիշեք, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին. խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար:

Բարի՛ երթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում եմ մաղթում ձեզ...

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.