ԱՄՆ-ը նոր կոշտ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ցանկ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակը, որում ներառված են 17 անհատներ և 16 ընկերություններ Ռուսաստանից։

Սրանք արգելափակող պատժամիջոցներ են, որոնք սառեցնում են ակտիվները, արգելվում է որևէ բիզնես վարել և գործարքներ կնքել այդ մարդկանց և ընկերությունների հետ։ Այս ցուցակում հայտնված անձանց արգելվում է նաև մուտք գործել Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց թվում են.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա
Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկով
Տրանսպորտի նախարար Վիտալի Սավելև
թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ով համարվում է Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը
գործարար Ալեքսեյ Մորդաշովը գրեթե ողջ ընտանիքի հետ

Պատժամիջոցների ցանկում ներառված ընկերություններից են.

O’Neill Assets Corporation-ը, որն ԱՄՆ իշխանությունների կողմից ուղղակիորեն կապվում է Վլադիմիր Պուտինի հետ
NordGold – կապված է Մորդաշովների ընտանիքի հետ
ռուսական խոշորագույն մետալուրգիական «Severstal» կորպորացիան, որը վերահսկվում է Մորդաշովի կողմից։

Նոր պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո Մոսկվայի բորսայում Severstal-ի բաժնետոմսերը էժանացել են գրեթե 12%-ով։ ԱՄՆ պատժամիջոցները կարող են լրջորեն հարվածել ընկերության արտահանման պայմանագրերին. նրա համար ավելի դժվար կլինի միջազգային վճարումներ կատարելը և մուտք գործել մատակարարման շղթաներ, իսկ որոշ գնորդներ կարող են հեռանալ երկրորդական պատժամիջոցների ենթարկվելու վախից:

ԱՄՆ պատժամիջոցների ցանկում են նաև երեք զբոսանավ և երեք ինքնաթիռ, որոնք պատկանում են Պուտինի գործընկերներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.