«Սա ուղղակի խայտառակություն է, երեխաների տոնը մի քաղաքականացրե՛ք...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր հայտարարություն է տարածել.

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Այդ երեխեքը ամբողջ կյանքում պտի ամոթով հիշեն, որ իրենց տոնին, իրենց ստիպել են զբաղվել ոչ մանկական գործերով։

Սա ուղղակի խայտառակություն է, այս ամենի մեջ արտաքուստ ոչինչ չկար։ Բայց այդ անմեղ երեխաներին ինչ-որ բորենիներ սովորեցրել էին ասֆալտին գրել «Նիկոլ դավաճան՞» բառերը։ Հանգիստ թողեք երեխաներին։ Մի խաթարեք նրանց մանկությունը, մի դարձրեք երեխաներին գործիք, ձեր քաղաքական խնդիրները լուծելու համար։ Ամոթ է… Ինչպես ՆժԴԵՀՆ է ասել դուք այնքան տականք եք ,որ երեխաների անարատ հոգիներն եք ուզում պղտորել։ Եվ մի բանել ով ինչ ուզում ա գրի ձեր դարը անցավ…

Հ.Գ. Երեխաներին ներարկել որևէ մեկի կարծիքը, նշանակում է ստրկացնել, սպանել չձևավորված մարդու մեջ սեփական Ես-ը։ Սա ոչնչով չի տարբերվում «շախիդների անմարդկային պուրակից»... Մարդ եղե՛ք, մի խեղաթյուրե՛ք մատաղ սերնդին, դրա իրավունքը չունեք…

Նորից ու նորից կրկնվում եմ երեխաների տոնը մի քաղաքականացրե՜ք , երեխաների հոգու մեջ դավեր մի՜ սերմանե՜ք, նրանք անմեղ էակներ են,տարիների ընթացքում իրենք լավն ու վատը կզատեն։

Պահանջում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ՀՀ անչափահասների վարչության պետ Nelli Duryan- ին, ՄԱԿ-ին և Միջազգային դիվանագիտական կառույցներին իրավական գնահատական տալ այս ամենին անհապաղ։

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» Հայրենասիրական, Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Մանրամասները՝ Տեսանյութում

 

 

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.