«Ի սրտե ջերմորեն շնորհավորում եմ, երեխաներն են մեր ապագան, մեր վաղվա օրը...». «ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ» ՀԿ նախագահ

Այսօր Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է...

Սիրելի երեխաներ,

Թանկագին ծնողներ,

Ի սրտե ջերմորեն շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաներն են մեր ապագան, մեր վաղվա օրը: Բոլորիս պարտքն է բարեկեցիկ պայմաններ ստեղծել նրանց լուսավոր և ապահով ապագայի համար, որպեսզի մեր մանուկները մեծանան ընտանիքներում, շրջապատված լինեն սիրով, ջերմությամբ և կարողանան իրականացնել իրենց մանկության ամենավառ երազանքները: Երեխաների իրավունքների պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է իրավական գործառույթ և պատասխանատվություն, այլ նաև՝ սերնդի առողջության, կրթության, ընտանիքների սոցիալական խնդիրների լուծում և ընդհանրական՝ երջանիկ մանկության ապահովում:

Իհարկե, դեռևս նախադպրոցական կրթության համակարգի հնարավորությունները ընդլայնելու և որակական նոր մակարդակի կրթության ու դաստիարակության անհրաժեշտությունը կա և ամենակարևորագույններից է, որ մեր ապագա գալիք սերունդները և մեր երեխաները լավ տեղեկացված լինեն մեր 200-ամյակների Հայոց պատմությունից և իմանան ով է մեզ բարեկամ և ով թժնամի...

Սիրելի երեխաներ, թանկագին ծնողներ, այս ամառնամուտի ջերմ տոնի կապակցությամբ կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղություն, քաջ առողջություն ու ընտանեկան բարեկեցություն, ամենակարևորն այս օրերին անսահման առոջություն եմ մաղթում, հարգում և սիրում եմ բոլորիդ, մեկ անգամ ևս առողջ եղեք:

Հարգանքով՝ ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.