«Իշխան Սաղաթելյանը խճճվել է սեփական ստերի մեջ...».Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Իշխան Սաղաթելյանը խճճվել է սեփական ստերի մեջ։

 Նախ հայտարարում էր, թե Հայաստանում երկիշխանություն է։

 Հետո ասում էր Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս չունի իշխանություն։

 Իսկ քիչ առաջ հայտարարում էր, թե գործող իշխանությունը պետք է հասկանա, որ ժամանակավոր է։

Հիշեցնենք ,որ այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից խուլիգանություն կատարելու կասկածանքով 111 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ:

Տեղեկատվությունը  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր վերսկսել են անհնազանդության ակցիաները՝ հավաքվելով Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.