Առողջական ինչ խնդիրներ է թաքցնում Վանեցյանը

Դեռևս օրեր  առաջ  մեր  ձեռքի տակ հայտնված բացառիկ լուսանկարից բացահայտվեց, որ Արթուր Վանեցյանը լքել է Հայաստանը, մեկնել է Եվրոպա։  Նկատելով, որ հանրությունից այլևս անհնարին է թաքցնել՝ Վանեցյանի կուսակցությունից հայտարարություն տարածեցին, թե իբր առողջական խնդիրների պատճառով է լքել երկիրը։

Որքան էլ  տարօրինակ թվա Վանեցյանի կողմից Հայաստանից մեկնելու փաստը, քանզի հենց ինքն էր ասում, որ  փողոցից տուն չի գնալու մինչև  վարչապետը հրաժարական չտա, այնուամենայնիվ մենք  փորձեցինք պարզել, թե  իրականում ինչու է Վանեցյանը մեկնել Հայաստանից։

Վանեցյանին մոտ կանգնած նրա թիմակիցներից մեկը, ով  չցանկացավ, որպեսզի հրապարակենք  իր անունը,  մեր թղթակցին  հայտնել է, թե իբր Արթուր Վանեցյանի մոտ  այսպես ասած տղամարդկային խնդիրներ կան, այդ պատճառով  է մեկնել Եվրոպա, որպեսզի բուժում ստանա։

Աղբյուրի հավաստմամբ հենց դա է պատճառը, որ  չեն հայտնում, թե իրականում ինչ հիվանդությամբ է տառապում Վանեցյանը, ինչի  պատճառով  էլ ստիպված է եղել  թողնել փողոցային պայքարն ու  մեկնել Եվրոպա։

Թե որքանով է արժանահավատ Վանեցյանի թիմակցի  հայտնած  այս լուրը,  դա  դեռ  հարց է։  Բացառված չէ, որ սա ընդամենը Արթուր Վանեցյանին  արդարացնելու հերթական փորձն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site