Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Վանեցյանը լքել է Հայաստանը, մեկնել է Եվրոպա։ Վանեցյանի կուսակցությունից հայտարարեցին, թե իբր առողջական խնդիրների պատճառով է մեկնել Եվրոպա և կարճ ժամանակ անց կվերադառնա։
Որքան էլ անիրատեսական է այն պատճառաբանությունը, թե Վանեցյանն իբր առողջական խնդիրների պատճառով է մեկնել Եվրոպա, այնուամենայնիվ փորձեցինք պարզել, թե ինչ հիվանդության պատճառով է վերջինս մեկնել արտերկիր։
Արթուր Վանեցյանի թիմակիցներից մեկը, ով չցանկացավ, որպեսզի հրապարակենք իր անունը, MediaNews-ի մեր թղթակցին հայտնել է, թե իբր Վանեցյանի մոտ այսպես ասած տղամարդկային խնդիրներ կան, դրա համար է մեկնել Եվրոպա, որպեսզի բուժում ստանա։
Եվ հենց դա է պատճառը, որ չեն հայտնում, թե իրականում ինչ հիվանդությամբ է տառապում Վանեցյանը, ինչի պատճայռով էլ ստիպված է եղել թողնել փողոցային պայքարն ու մեկնել Եվրոպա։
Թե որքանով է արժանահավատ Վանեցյանի թիմակցի հայտնած այս լուրը, դա դեռ հարց է։ Միգուցե սա ընդամենը Վանեցանին արդարացնելու հերթական փորձն է։