«Ես հավատում եմ մենք միաբանվելու և համախմբելու ենք, Կեցցե՛ Մայիսի 28-ը...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

 

Սիրելի՛ հայրենակիցներ, հայ ժողովուրդ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը: Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի՝ գոյությունը, և թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է:

Կիլիկյան Հայոց թագավորության անկումից ավելի քան 500 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունը: Դա սերունդների երազանքն էր և ազգային-ազատագրական դարավոր պայքարի արդյունքը: Մեր ժողովրդի ապահով, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի երաշխիքը պետք է լինի Հայաստանի որպես հայության համար աշխարհաքաղաքական ելակենտրոնի գաղափարախոսության իրագործումը:

Երկար դարեր մեզ միավորել և ուղեկցել է միասնական Հայրենիքի գաղափարը, որ փոխանցվում է սերնդից սերունդ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք կանք և չենք պատրաստվում չլինել, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր և նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակները...

Եվ Ցանկանում եմ ունենանք ավելի Հզոր Բանակ, Զարգացող հզոր տնտեսություն...

Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը: Հավերժ փառք ու խոնարհում բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր հնարավոր դարձրին մայիսի 28-ը:

Մեկ անգամ ևս Շնորհավորում եմ Հայ Ազգիս այս մեծ տոնի կապակցությամբ և ի սրտե ցանկում եմ անսահման առողջություն համայն հայ ազգին, Հարգանք միմյանց հանդեպ, Սեր և Համախմբածություն:

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը և հավատում եմ մենք միաբանվելու և համախմբելու ենք:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:

Փա՛ռք հանուն Հայրենիքի բոլոր ընկածներին:

Աստված պահապան բոլորիս:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» Հայրենասիրական, Բարեգործական,Իրավապաշտպան ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.