Մանկավարժությունից մինչև քոուչի մասնագիտություն! «Հաջողության նոտա» հաղորդման շնորհիվ նորից վերապրեցի իմ մասնագիտական ուղին, պատանեկությունից մինչ մեր օրերը!
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրային Ռադիո-ին և Tigran Harutyunyan-ին ջերմ մթնոլորտի և անկեղծ զրույց ունենալու հնարավորության համար!
Ինչ է քոուչինգը?
Քոուչինգը ինքնազարգացման ձև է: Որում փորձառու մասնագետը՝ քոուչը, օգնում է սովորողին՝հաճախորդին, հասնել կոնկրետ նպատակի, արդյունքի անձնական կամ մասնագիտական իմաստով:
Սա երկկողմանի փոխգործակցություն է, հարաբերություն է երկուսի՝ (անհատի-քոուչի կամ թիմի ու քոուչի) միջև, որոնք հավասարազոր դիրքերում են քոուչինգ հանդիպումների շրջանակում=գործընկերության սկզբունքով:
Քոուչինգը անհատի իմաստնանալու, գիտակցությունը բարձրացնելու, ինքն իրեն ճանաչելու ուսումնական մեթոդաբանություն է, որն օգնում է մարդուն կամ խմբին ինքնաճանաչողական, իմացական, ինքնավերլուծական և արդյունք ստեղծող լուծումների հանգել:
Քոուչը Ժամանակակից աշխարհում այն մասնագետն է, որն օգնում է անհատին կամ թիմին իր անձնային (թիմային) մի մակարդակից տեղափոխվել դեպի իր իսկ ցանկալի վիճակին՝ սեփական ներուժի, կարողությունների վրա հիմնվելով, իր համեմատ աճ ունենալուն, նպատակներ դնելուն և հասնելուն:
Քոուչինգ-հանդիպում (session, сессия)
Սա քոուչ-մասնագետի և հաճախորդի հանդիպումն է սահմանված ժամանկով, որտեղ հաճախորդի առաջ քաշած հարցը քննարկվում է և նրա՝ ցանկալի լուծմանը տանող զրույց է ձևավորվում քոուչի ուղեկցող-գործընկերային ներկայության շնորհիվ, հարցադրումների շնորհիվ, որոնք հաճախորդին ավելի խորը մտորելու տեղիք են տալիս:
Մանրամասները՝ Տեսանյութում