Ռուսաստանը խախտել է Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան. Զեկույց

Այս եզրակացությանն են հանգել երկու փորձագիտական ​​խմբեր՝ New Lines Institute-ը և Raoul Wallenberg Center-ը: Նրանց զեկույցների պատճենները հայտնվել են CNN-ի մոտ: Երկու կազմակերպությունների փորձագետները մարտին աշխատել են Ուկրաինայում, գրում է BBC-ն։

Նրանց կարծիքով, Ռուսաստանը խախտել է Կոնվենցիայի երկու հոդված. Հոդված 2-ում ասվում է, որ ցեղասպանությունը «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ իրականացվող գործողություններն են»: Իսկ 3-րդ հոդվածը վերաբերում է «ցեղասպանություն իրականացնելու ուղղակի և հրապարակային դրդմանը»։

Դա վերաբերում է ինչպես Ուկրաինայի օկուպացված բնակավայրերում ռուսական բանակի փաստագրված գործողություններին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ պետական պրոպագանդիստների հայտարարություններին, ըստ որոնց՝ Ուկրաինան իրավունք չունի գոյություն ունենալ որպես անկախ պետություն, դա «նացիստական ​​պետություն» է և այլն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.