ԱՄՆ դեսպանատունը նոր հաղորդագրություն է տարածել

ԱՄՆ դեսպանատունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը․

Այսօր դեսպան Թրեյսիի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում քննության առնվեցին ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան կապերի ամրապնդման հեռանկարները։

Դեսպանն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները, նաև որպես Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված խնդիրների համապարփակ լուծման հարցում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.