Հենց Նոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ սկսվեց քաշքշուկը. Ո՞վքեր էին «Բռնապետարանի» շենքի կնոջ վրա հարձակվողները, մազերը քաշողները և Ի՞նչ է սպասվում նրանց.

Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկն ու խայտառակությունը այսօր էլ շարունակում է լայն քննարկման թեմա մնալ: Ու մինչ իրավապահ մարմինները կքննարկեն քաշքշող կողմերի դիմումները, փորձենք վերլուծել տեղի ունեցածը. ինչը ինչպես ստացվեց: Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են, շնչում են թունավոր օդը: Երեւանի ավագանու անդամներն էլ որոշել էին այդ օդը տեղափոխել էլիտար պայմաններում աշխատող ավագանու անդամների՝ հատկապես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ: Իհարկե, խնդիրը բարձրացնելու տարբեր ձեւեր կան, բայց կանայք ընտրել էին գարշահոտը տարաներով քաղաքապետարան տանելու տարբերակը: 

Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ Երեւանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամները՝ ղեկավար Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, ձեռնոցներով եւ դիմակներով պատրաստվեցին Նուբարաշենի բնակիչներին անհանգստացնող գարշահոտ կոյուղաջրով լի տարաները տանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ: Նրանք նախապես իրենց շրջապատողներին՝ այդ թվում եւ լրագրողներին բաժանեցին դիմակներ՝ գարշահոտին դիմանալու համար: 

Իսկ ինչո՞ւ սկսվեց քաշքշուկը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեսնելով ձեռնոցներով եւ դիմակով դեպի իրեն եկող Երկրր Ծիրանի խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանին եւ Սոնա Աղեկյանին, բոլորի համար լսելի ձայնով հրահանգեց՝ «Դեմն առեք»: Այս խոսքերը մի փոքր ուշ ընկալելով, այնուամենայնիվ հնարավորինս օպերատիվ կերպով արձագանքեցին Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը եւ ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչ Սուրեն Ներսիսյանը: 

Արթուր Գեւորգյանը մեր գործընկերն է եղել, բայց երկար տարիներ Տարոն Մարգարյանի լրատվության հարցերով պատասխանատուն է: Իսկ ինչ վերաբերում է առավել ագրեսիվ պահվածքով աչքի ընկած ավագանու այս անդամին՝ Սուրեն Ներսիսյանին, նա ընտրական գործընթացների ժամանակ է ակտիվ եղել, ուղղորդել ընտրողներին եւ աշխատել ՀՀԿ օգտին: Նա Կենտրոն 1 համատիրության նախագահն է:

 

 Իսկ թե ինչու էին քաշքշում Մարինա Խաչատրյանին, թերեւս իրենք էլ չէին գիտակցում: Ի վերջո, պարզ երեւում էր, որ երկիր Ծիրանի կուսակցության կին անդամները կոյուղաջուրը փորձում էին քաղաքապետի սեղանին հասցնել: Որեւէ այլ հայտարարություն կամ ուրիշ մտադրության մասին բարձրաձայնում չի եղել: 

Նկատենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս բռնել էր ավագանու ընդդիմադիր անդամ Սոնա Աղեկյանի ձեռքից: Ի՞նչ է սպասվում ավագանու անդամներին ArmLur.am-ը փորձեց վերլուծել կատարվածը: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: 


 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Հենց Նոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ սկսվեց քաշքշուկը. Ո՞վքեր էին «Բռնապետարանի» շենքի կնոջ վրա հարձակվողները, մազերը քաշողները և Ի՞նչ է սպասվում նրանց.Հենց Նոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ սկսվեց քաշքշուկը. Ո՞վքեր էին «Բռնապետարանի» շենքի կնոջ վրա հարձակվողները, մազերը քաշողները և Ի՞նչ է սպասվում նրանց.Հենց Նոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ սկսվեց քաշքշուկը. Ո՞վքեր էին «Բռնապետարանի» շենքի կնոջ վրա հարձակվողները, մազերը քաշողները և Ի՞նչ է սպասվում նրանց.Հենց Նոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ սկսվեց քաշքշուկը. Ո՞վքեր էին «Բռնապետարանի» շենքի կնոջ վրա հարձակվողները, մազերը քաշողները և Ի՞նչ է սպասվում նրանց.Հենց Նոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ սկսվեց քաշքշուկը. Ո՞վքեր էին «Բռնապետարանի» շենքի կնոջ վրա հարձակվողները, մազերը քաշողները և Ի՞նչ է սպասվում նրանց.



Նյութի աղբյուր՝ armlur.am