ԱՄՆ դեսպանը՝ ցույցերի և ոստիկանության գործողությունների մասին

Այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող ցույցերին։

«Հետևելով, թե ինչ է տեղի ունենում հանրահավաքների, ցույցերի ընթացքում, պարզ է, որ կան մտահոգություններ։ Տեսել ենք հաղորդումներ, տեսել ենք տեսանյութեր ուժի կիրառման վերաբերյալ։ Այս ամենը պետք է քննության ենթարկվի, հաշվետվողականություն պետք է լինի այս հարցերի շուրջ։ Ես նկատել եմ, որ կառավարության կողմից այս դրվագները հետաքննելու և ցուցարարների խաղաղ ցույցերի իրավունքը հարգելու մոտեցում կա։ Նաև լրագրողների՝ իրենց աշխատանքն իրականացնելու իրավունքը հարգելու խնդիրն է կարևոր։ Անշուշտ, ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունը՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային կամ անկանոն իրավիճակ և չի խախտում մյուսների իրավունքները»,- ասաց Լին Թրեյսին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.