Ցուցարարների փոքրաթիվ բողոքի ակցիան՝ Մարիոթ հյուրանոցի առջև. (ՖՈՏՈ)

«Դիմադրության» շարժման անդամները և նրանց համակիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:

Ցուցարարները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին նախագահական նստավայրի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը և հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ցուցարարներն այս պահին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև։ Ստորև ներկայացնում ենք լուսանկար՝ ցուցարարների բողոքի ակցիայից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ցուցարարների փոքրաթիվ բողոքի ակցիան՝ Մարիոթ հյուրանոցի առջև. (ՖՈՏՈ)