ԱՄՆ գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու ՀՀ-ին այս հարցում․ Սրբուհի Գալյան

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ԱՄՆ առանձնատան գործին։ «Այդ անձանց մասով քննարկումներն ԱՄՆ պետության գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան մեր ստորաբաժանման կազմավորումն էր։ Այսինքն՝ դեռևս 2018-2019 թվականներից քրեական գործի շրջանակներում համապատասխան հարցումներ են ուղարկվել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Եվ ԱՄՆ գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու ՀՀ-ին այս հարցում։ Ինչ վերաբերում է գույքի վերադարձմանը, ապա կարծում եմ դեռ այդ մասին վաղ է խոսել, որովհետև այդ պետությունում ևս որոշակի գործընթացներ պետք է իրականացվեն։ Իսկ վերադարձի հետ քննարկումներն այսօր տեղի են ունենում և կշարունակվեն։ Դատախազությունն ունի ներգրավվածություն այս գործում, և ԱՄՆ կողմից վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է հենց դատախազության գործողությունների ամբողջությունը»,- ասաց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.