Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է... Շավարշ Քոչարյան

«Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է: Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլի դեպքերը»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ գնահատելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցը: Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները չեն բացառել, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է էլ ավելի սրվել:

Շավարշ Քոչարյանի խոսքով, հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների: «Ինչ վերաբերվում է պատրաստ լինելուն, ապա ինչի՞ մասին է խոսքը: Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատարստ, ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն»,- ասաց Շարվարշ Քոչարյանը՝ նշելով, որ Իլհամ Ալիեւն իր ելույթով փայլուն ձեւով ապացուցեց, որ Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում:  

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com