Եթե Հայաստանում էլ նման օրենք ընդունվեր

Նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն արգելում է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական կուսակցությունները։ Այս մասին հայտարարել է Սահմանադրական դատարանում Գերագույն Ռադայի ներկայացուցիչ Օլգա Սովգիրյան Telegram-ի իր ալիքում։

«Ուկրաինայի նախագահը ստորագրել է օրենք, որն արգելում է ռուսամետ քաղաքական կուսակցությունները»,- ասել է նա։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

Ռուսամետ քաղաքական կուսակցություններն Ուկրաինայում բացահայտ հանդես էին գալիս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պլանների օգտին, որոնք հայտնի են բոլորին։ Հայաստանում նման օրենքի ընդունման դեպքում քաղաքական դաշտում կմնային մատների վրա հաշվված կուսակցություններ։ Միեւնույն ժամանակ, ռուսանպաստ կուսակցություններ են իշխող ՔՊ-ն եւ խորհրդարանական «ընդդիմությունը», այսինքն՝ խորհրդարանը, կառավարությունը եւ մնացյալ մարմինները 100 տոկոսով ռուսանպաստ են, որոնք հանդես են գալիս եռակողմ հայտարարության անվերապահ կատարման, պատերազմի արդյունքների ճանաչման, այսինքն՝ Հայաստանի դեմ ռուսական թշնամական պլանների օգտին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.