Քայլերթեր, բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ. իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմությունը համախմբման կոչերով շարունակում է փողոցային պայքարը: Այս օրերին նրանց իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել նաեւ հայ մտավորականներից շատերը, ովքեր ոչ միայն մասնակցում են քայլերթերին այլ նաեւ հանդես են գալիս կոչերով եւ հանրահավաքներին ելույթներ ունենում:
Ավելին, մայիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակում ընթացավ մշակութային երեկո, ականավոր մտավորականների մասնակցությամբ: ArmLur.am-ը առանձնացրել է այն հայ հայտնիներին, ովքեր մասնակցում եւ աջակցում են «Դիմադրություն» շարժմանը