Հայտնի է, թե որքան մարդ է այս պահին մասնակցում ընդդիմության հանրահավաքին

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը: Այսօր ևս այն սակավամարդ է, մասնակցում է շուրջ 1000-1200 մարդ:

Նշենք, որ մինչ հանրահավաքը՝ ընդդիմադիրները երթ էին իրականացնում մայրաքաղաքի փողոցներում: Իսկ առավոտյան ավտոերթ էին իրականացրել:

Հիշեցնենք՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը ապրիլի 23-ից սկսած՝ փողոցային պայքարի են դուրս եկել: Մայիսի 1-ից սկսած՝ ընդդիմադիրների գործողությունները, ըստ իրենց, մտել են երկրորդ՝ ավելի վճռական փուլ. մինչ օրս նրանք ամենօրյա ռեժիմով իրականացնում են բողոքի անկանոն գործողություններ, կարճ ժամանակով փակում փողոցներ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site