Համազգային ընդվզում. կմիավորվե՞ն Սեֆիլյանն ու Փոստանջյանը «Ժամանակ».

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանի ավագանու նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ տեղի ունեցած միջադեպից հետո «Սասնա ծռերին» աջակցող «Հանուն Հայաստան պետության» ճակատում ավելի են հակվում Զարուհի Փոստանջյանի գլխավորած քաղաքական ուժի հետ միասնաբար համազգային ընդվզման գնալու նպատակահարմարությանը։

Հայտնի է, որ «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը տարիներ ի վեր առանձնակի համակրանք ունի Զարուհի Փոստանջյանի հանդեպ, եւ նրա հորդորով ճակատի ներկայացուցիչները, ըստ ամենայնի, միասնական օրակարգի առաջարկով առաջիկայում կհանդիպեն Զարուհի Փոստանջյանի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am