ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը խոսել է Ուկրաինայում պատերազմի հեռանկարների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անելիքների մասին՝ հիմնվելով ԱՄՆ հետախուզական գործակալությունների ստացած տեղեկատվության վրա, հայտնում է BBC-ն։ Հիմնական եզրահանգումները հետեւյալն են.
- Պուտինը միջուկային զենք կօգտագործի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը բախվի էկզիստենցիալ սպառնալիքի
 - Պուտինը «հավանաբար» ռազմական դրություն կմտցնի Ռուսաստանում՝ պատերազմական ջանքերն ուժեղացնելու համար
 - Պուտինը ծրագրում է երկար պատերազմ՝ հույսը դնելով այն բանի վրա, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կկորցնեն իրենց վճռականությունը
 - Պուտինը պատրաստ է պատերազմը Դոնբասից տեղափոխել Մերձդնեստր