Բուլղարիան ռուսական գազը փոխարինեց ամերիկյանով, ավելի էժան գնով

Բուլղարիան ԱՄՆ-ից սեղմած հեղուկ գազ կգնի Գազպրոմի մատակարարածցից ցածր գներով, ասվում է Բուլղարիայի կառավարության հայտարարության մեջ։ Առաքումները կսկսվեն հունիսին։

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովի եւ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հանդիպման ժամանակ։

«Բուլղարիայի վարչապետը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում, հստակ նշան է էներգետիկ ոլորտում արագացված և իրական միջոցառումների անհրաժեշտության մասին։ Փոխնախագահ Քամալա Հարիսը շնորհավորել է Բուլղարիային՝ իր էներգետիկ ինքնիշխանությունը պաշտպանելու համար վճռական քայլեր ձեռնարկելու կապակցությամբ», – ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բուլղարիան հրաժարվել է Ռուսաստանին գազի դիմաց ռուբլով վճարել, որից հետո Գազպրոմը դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիային։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.