Հայենիքի սուտ «փրկիչները»․ Ակտիվ ցուցարար Գալուստ Գալստյանը կեղծ դիագնոզով որդուն ազատել է բանակից

Այս օրերին շատերն են հայտնվել փողոցում իրենց փրկիչ են հայտարարել ո  փորձում են ամոզել շատերին, թե  ցանկանում են իշխանափոխություն անել, որպեսզի  փրկեն հայրենիքը։ Այսպես կոչված փրկիչների շարքում է նաև ոսկրային ուռուցքաբանության վիրաբույժ Գալուստ Գալստյանը։  Սակայն ուշագրավ է, որ իրեն փրկիչ հայտարարած բժշկի որդին կեղծ դիագնոզով ազատվել է պարտադիր ժամկետային ծառայությունից, ընդ որում հոր մասնագիտությամբ՝ օստեոսարկոմա (ոսկրի քաղցկեղ)  հիվանդությամբ։

Փաստորեն իշխանափոխություն պահանջող  բժիշկ Գալուստ Գալստյանը ցանկանում է հայրենիք փրկել, բայց չգիտես ինչու իր իսկ որդուն կեղծ դիագնոզով ազատում է բանակից։

Ի դեպ, սա  առաջին դեպքը չէ, երբ  այս օրերին իրենց փրկիչ հայտարարածները կամ իրենք կամ իրենց որդիներն անգամ չեն ծառայել բանակում։ Գալուստ Գալստյանների նմանսուտ հայրենասերները բազմաթիվ են դրանց շարքերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաընել էին Արթուր Վանեցյանի որդու մասին, ով ֆիզիկապես չի զիջում և  ոչ-ոքի, սակայն չգիտես ինչու չի ծառայել հայոց բանակում։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site