Ավագանու երեկվա ծեծկռտուքից հետո բնականաբար մտածում ես՝ տուն գնալուց հետո ի՞նչ են մտածում ծեծկռտուքին մասնակից ավագանու անդամները։ Որևէ մեկը իրեն մեղավոր զգու՞մ է, գոնե մտածում, որ չափն անցել է։ Թերթում եմ համարյա բոլորի ֆեյսբուքյան էջերը, և ով զարմանք, ծեծողները իրենց քաջագործության մասին են պատմում՝ իրենց շուրջը հավաքելով մեծ թվով համախոհներ։
Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևան քաղաքի սպորտային աշխատանքները համակարգող Գոռ Վարդանյանը ավելի զուսպ է դրսևորվել, չի ցանկացել սեփական ձեռքերով շագանակները հանել կրակից։ Նա ընդամենը «sheer է արել» Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի ստատուսով ծեծկռտուքի տեսանյութը։
Gor Vardanyan** shared Maria Baraghamyan's live video.**
Ահա թե ինչ է գրում Մարիան․
#saveavagani** ընդմիջման ժամ է, երկիր ծիրանիի ավագանիները նիստերի դահլիճում են: Լավ պարապած, կազմակերպված, բայց չստացված #գարշահոտօպերացիայի հերոսուհիները:**
Գոռ Վարդանյանի Ֆեյսբուքյան էջը խոսուն է։ Նա այդ տեսանյութից իրեն վատ չի զգում, ընդհակառակը՝ տարածում է։ Ասես իր նկարահանած ֆիլմերից լինի։ Սյուժեն էլ ինքն է գրում։ Զարմանալին այն է, որ հանդիսատեսը քիչ է։ Շատ քիչ լայքեր։ Ֆիլմի հատվածներից մեկում ասում է,
«․․․ ես էլ նույն կերպ կարող եմ իրենց մեղադրել, որովհետև մենք էլ ենք տուժած: Փոխանակ մենք բողոքենք, իրե՞նք են բողոքում: ․․․Կարծում եմ, որ պետք է քրեական գործ հարուցել նրանց նկատմամբ, անպայման: Նրանք այս քայլի համար պետք է պատժվեն: Չի կարելի նման կերպ վարվել Երևանի ավագանու նիստի ժամանակ, չի կարելի նման լուծույթ բերել դահլիճ և փորձել այն լցնել քաղաքապետի վրա» /analitik.am/ Գոռ Վարդանյանի հաղորդմամբ պարզվում է, որ Մարտին Վարդազարյանը թունավորվել, հոսպիտալացվել է և էլի մարդիկ կան․․․
Վատն այն է, որ ոչ մեկն իրեն մեղավոր չի զգում, արդարանալու համար կարող են միմյանց հոշոտել, ոչնչացնել, հողին հավասարեցնել․․․
«Շանտաժի լեզվով» մինչև ու՞ր ենք հասնելու․․․»
ՀԳ Մի բան գիտեմ, մարզիկը եթե պաշտպանվում է՝ խտրականություն չդնելով ձևերի մեջ, նրան խաղադաշտից հանում են։ Որ կողմն էլ ուզում է լինի։ Կարծում եմ ավագանու անդամներին անխտիր կարելի է համարել քաղաքականության մեջ թրծված մարզիկներ։
Հասմիկ Բաբաջանյան
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.hraparak.am