«Ձեռդ արա, ֆուռաշկա». միջադեպ` ոստիկանների ու հանրապետականների միջև

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի փողոցներում և մարզային որոշ մայրուղիներում ընդդիմադիրները շարունակել էին անկանոն ակցիաները: Փակվել էին որոշ փողոցներ:

Մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնվել էր կարճ ժամանակ անց, ոստիկանների միջամտությունից հետո փողոցները բացվել են:

Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաներով պայմանավորված ժամը 15:00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 155 մարդ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Բերման ենթարկված քաղաքացիներ կան նաև մարզերում:

«Գեղարքունիքում կա 8, Արարատում 6 բերման ենթարկված»,-տեղեկացրին ոստիկանությունից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.