ՀՀ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո, տեղեկացնում են ՊՆ-ից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.