Վաշինգտոնն ասելիք ունի Երեւանին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպմանը։ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոաթի հետ։ Հանդիպումներ կլինեն ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ, պետքարտուղար Բլինքենը Կոնգրեսի հանձնաժողովի նիստում ասել էր, որ ինքը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հասկացրել է նրանց, որ չպետք է քայլեր արվեն ռազմական գործողությունները վերսկսելու համար, «հատկապես Ադրբեջանը»։

Բրյուսելում և Մոսկվայում ապրիլյան հանդիպումներից հետո Փաշինյանը կրկին պնդել էր Բաքվի օրակարգով «խաղաղության պայմանագրի» անհրաժեշտությունը՝ ասելով, որ դրան այլընտրանք կարող է լինել պատերազմը։ Բլինքենի հայտարարությունը հուշում է, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը խոստովանել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պաշտպանում են հայերի շահերը։

Արդյունքում, չնայած Մոսկվայում «ամուր» պայմանավորվածությանը, մինչև ապրիլի վերջ Ռուսաստանի մասնակցությամբ սահմանազատման եռակողմ հանձնաժողով չի ձևավորվել, ՄԽ համանախագահությունը «չեղարկվել է», եւ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներն աշխատում են այլ «ցուցանակների» ներքո։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am