Վաղ առավոտից, ինչպես երեկ հայտարարալ էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաներ։ Դրանց մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Միաժամանակ, ընդդիմությունը շարունակում է փակ պահել Ֆրանսիայի հրապարակը, ընդդիմության ներկայացուցիչները վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, գիշերել այնտեղ։
Ընդդիմության շարժման անդամները պարբերաբար փողոցներ են փակում, որոնք ազատվում են ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո: Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան։