Լավրովի հայտարարությունն Իսրայելում սկանդալի պատճառ է դարձել

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ իտալական հեռուստատեսությանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցի պատճառով, հայտնում է Reuters-ը։

Mediaset հեռուստաալիքի հաղորդավարը Լավրովին հարցրել է, թե ինչպես են Ուկրաինայի դեմ նացիզմի մեղադրանքները կապվում այն հանգամանքի հետ, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է։

Լավրովն ի պատասխան ասել է. «Նա [Զելենսկին] մի փաստարկ է առաջ քաշում. ի՞նչ նացիզմ կարող է ունենալ, եթե ինքը հրեա է։ Ես կարող եմ սխալվել, բայց Ադոլֆ Հիտլերն էլ հրեական արյուն ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեաներն ասում են, որ ամենամոլի հակասեմիտները, որպես կանոն, հրեաներն են»:

Լավրովի խոսքերը սկանդալ են առաջացրել Իսրայելում։ Իսրայելի ԱԳ նախարարը գրել է․ «ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն աններելի և զայրացուցիչ են, այլ նաև սարսափելի պատմական սխալ: Հրեաներն իրենք իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ: Հրեաներին հակասեմիտիզմի մեջ մեղադրելը ամենացածր մակարդակն է, ռասիզմ հրեաների նկատմամբ»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.