Մայիսի 1-ից մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով. հայտնի են ուղեգծերը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 1-ից եւս մի քանի երթուղի մայրաքաղաքում կսպասարկվի նոր ավտոբուսներով:

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նոր երթուղիների ցանկը:

Այսպիսով՝ մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Համար 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով:

7 համարի երթուղին կլինի այսպես՝ Նազարբեկյան թաղ. (ս/կ) – Սիլիկյան նոր խճուղի — Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան Հալաբյան – Կիևյան – Օրբելու փ-ներ – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Սրբ. Գր.Լուսավորչի — Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց — Ե. Քոչարի – Խորենացու փ-ներ – Զավարյան փ. (վ/կ): Հետադարձը՝ Զավարյան փ. – Տ.Մեծի պող. – Ե.Քոչարի փ., շարունակությունը մինչև Աբելյան — Բաշինջաղյան–Բեկնազարյան – Մելքումովի – Չաուշի փ-ներ. – Սիլիկյան նոր խճ. – Նազարբեկյան: Շարժակազմի քանակը՝ 11 միավոր:

74 համարի երթուղին սպասարկելու է Դավթաշենը և Էրեբունին:

Դավթաշենի 4-րդ թաղ.(ս/կ) – Եղվարդի խճ. – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռեր փ-ներ– Դավթաշենի կամուրջ – Վաղարշյան փ. – Կոմիտասի պող. – Կասյան փ. – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Մոսկովյան – Խանջյան փ-ներ – Տ. Մեծի – Արցախի պ-ներ – Ռոստովյան — Աթոյան – Էրեբունու — Այվազովսկու – Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի — Խ.Դաշտենցի փ-ներ – «Էրեբունի» թանգարան (վ/կ): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:

23 համարի տրանսպորտի երթուղին հետևյալն է.

Էներգետիկների բանավան (ս.կ.)- Ծով.Իսակովի պ.- Ա.Բաբաջանյան- Շերամի- ՕհանովիԶոր.Անդրանիկի — Րաֆֆու- Սեբաստիայի փ.-ներ- Ծով.Իսակովի- Մաշտոցի պ.-ներ — Կորյունի — Աբովյան փ.-ներ — Աբովյան պուր. — Սարալանջի փ. — Ազատության պ. — Պ.Սևակի — Ռուբինյանց փ-ներ — Գայի պ.- Մուրադյան փ. — Նոր Նորքի 6-րդ զ/ծ (Զին. Ակադեմիա) (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:

Իսկ 41 երթուղին կսպասարակի Ավանից մինչև Էրեբունի գնացող ուղևորներին:

Ավան (ս.կ.) — Մարշալ Բաբաջանյան — Աճառյան փ-ներ — Մյասնիկյան պ. — Աբովյան պուր. -Աբովյան — Կորյունի — Նալբանդյան — Խանջյան փ-ներ — Տ.Մեծի — Արցախի պ-ներ — Էրեբունու — Այվազովսկու — Տիտոգրադյան — Խաղաղ Դոնի փ-ներ — Էրեբունու զ/ծ (վ.կ): Հետադարձը` նույնը մինչև Խանջյան — Մոսկովյան — Աբովյան փ-ներ — Մյասնիկյան պ.-շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 14 միավոր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.