Հանրության մեջ ներդրված քաղաքական վնասակար թեզեր և դրանց հերքումներ. Մաս 1

Ներկայացնում ենք հայ հանրության մեջ ներդրված քաղաքական վնասակար թեզեր և այդ թեզերը հերքող բացատրություներ:

1. Բա Ուկրաինիային ԱՄՆ֊ն ինչո՞վ օգնեց, որ մի բան էլ մեզ օգնի:

Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ Ուկրաինիայի հետ, եթե չլինեին ԱՄՆ-ի նվիրաբերած բազմամիլիարդանոց ռազմական աջակցությունը, մի այդքան էլ սոցիալական օգնությունը և կոլեկտիվ արևմուտքի աննախադեպ համախմբումը և քաղաքական աջակցությունը:

Այսինքն՝ Ուկրաինիային ԱՄՆ-ի չաջակցելու մասին պնդումներ անողները կարծում էին, որ ամերիկյան զինվորները պետք է 44 միլիոնանոց ժողովուրդի տեղը գնային Կիևի տակ կռվեի՞ն: Կամ Ուկրաինիային ԱՄՆ-ի չաջակցելու մասին այդ պնդումներն անողները մոռացե՞լ են, որ մեր պատերազմին, մեր ռազմավարական դաշնակիցը ըստ էության մեր դեմ էր. մի անգամ չտեսանք, որ այս մարդիկ մեղադրեն իրենց պետության պաշտոնական դաշնակցին: Հա, ի տարբերություն Հայաստանի և Ռուսաստանի, ԱՄՆ-ն և Ուկրաինիան պաշտոնական և ստատուսային դաշնակցային հարաբերությունների մեջ չեն:

Ամերիկային կարելի է մեղադրել որոշ չափով անբավարար օգնության մեջ, բայց մենք կերազեինք, որ 44-օրյա պատերազմում դրա կեսը ստանայինք մեր “դաշնակցից”:

2. Փաշինյանը ռուսների հետ անլուրջ քաղաքականություն վարեց, այդ պատճառով էլ Ռուսաստանը մեզ չաջակցեց 2020 թվականի պատերազմի ժամանակ:

Ռուսաստանը մեզ չաջակցեց 2020 թվականի պատերազմի ժամանակ, քանզի Ռուսաստանի համար թուրքական շահն ավելի ձեռնտու էր, քան Հայաստանի շահը: Փաշինյանի փոխարեն եթե նույնիսկ Քոչարյանը կամ Վանեցյանը լինեին, Ռուսաստանը նույն կերպ էր վարվելու: Փաշինյանի հանցանքը նրանում չի, որ ռուսների հետ անլուրջ քաղաքականություն վարեց, այլ նրանում է, որ ինչպես իր նախորդները, ինքն էլ Հայաստանը թողեց ռուսական գաղութային լծի տակ, այդ իսկ պատճառով մենք այլ դաշնակիցներ չունեցանք:

3. Չարչրկված «Բա ո՞ւր էր ձեր Ամերիկան 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Նախ` այն մարդը, որն Ամերիկային անվանում է «մերը», ենթագիտակցորեն «իրենը» Ամերիկայի հակառակ բևեռին է համարում: Մերը` Հայաստանն է: Ո՞ւր էր Ամերիկան. ԱՄՆ-ն իր տեղում էր, մենք էինք ԱՄՆ-ի հակառակորդ բևեռի դաշնակցի, ավելի ճիշտ` գաղութի կարգավիճակում: Մենք էինք ՆԱՏՕ հակառակորդ ռազմական կառույց ՀԱՊԿ-ի անդամ, ԵՏՄ-ի անդամ: Մեզ օգներ, անունն ի՞նչ դներ: Մեզ զենք տար, որ այդ զենքը փոխանցեինք Ռուսաստանի՞ն, որ իր հերթին կուղարկեր Դոնբաս:

Չնայած այս ամենին՝ հստակ եղել է ԱՄՆ-ի կողմից օգնության առաջարկություն, որը մերժվել է ՀՀ իշխանություների կողմից:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am