«Կան մարդիկ, որ գալիս, ասում են՝ պարո՛ն Վանեցյան, մենք ձեզ չենք սիրում». Արթուր Վանեցյան

«Ողջունում եմ իմ գործընկերներին՝ ՀՅԴ-ին, որոնք այսօրվանից սկսեցին իրենց ակցիաները, ողջունում եմ պետական ու ազգային մտածելակերպ ունեցող բոլոր ուժերին, քաղաքացիներին, որոնք ակցիաներ են սկսել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով այս իշխանությունների վարած քաղաքականությանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ինչ-որ մի օր այդ բոլոր ուժերն ինչ-որ մի կետում հատվելու են. «Նպատակը՝ հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի համար է»:

«Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հավելեց, որ հիմնական նպատակին հասնելու համար իշխանափոխություն է պետք:

«Մարդիկ գալիս են, զրուցում ենք, իրենց դժգոհությունն են հայտնում այս իշխանություններից, կան, որ գալիս են, ասում՝ պարո՛ն Վանեցյան, մենք Ձեզ չենք սիրում, ասում եմ՝ շատ լավ, ասում են՝ բայց գտնում ենք, որ պետք է սրանցից ազատվենք, ասում եմ՝ շատ լավ, պետք չի ինձ սիրել, հայրենիքը սիրեք, գնացեք, ինքներդ կազմակերպեք, ուրիշների հետ մասնակցեք ակցիաների, ինձ համար միևնույնն է»,- նշել է նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.