Ապրիլի 25-ից ընդդիմությունը սկսելու է ակտիվ գործողությունների փուլ, որը կանգ չի առնելու. Արթուր Վանեցյան

«Ապրիլի 25-ից ընդդիմությունն ապակենտրոն և ցանցային պայքարի միջոցով կսկսի ակտիվ գործողությունների փուլ, որը կանգ չի առնելու»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցոմ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ըստ նրա՝ նստացույցով իրենք հասել են իրենց նպատակին, մարդիկ արթնացել են։ Ըստ նրա՝ հիմա քաղաքացին իր մասնակցությունը պետք է բերի այս պայքարին, որ լինի արդյունք։

«Երբ ես եկա Ազատության հրապարակ, անգամ չէի պատկերացնում, որ այս աստիճան կարողանալու ենք ազդել մարդկանց գիտակցության վրա։ Մարդիկ հասկացել են, որ իրենք քնած են, խաբված են, և այդ ամենի պատճառով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առանց դիմադրութան, անպատիժ կարողանում են գնալ ոչ հայանպաստ լուծումների։ Այս իշխանություններն ուզում են արյան գնով պահված հողը մեկ գրչի հարվածով տալ թշնամուն, ես թույլ չեմ տալու։ Մեր ժողովրդի մեջ կա հստակ գիտակցությունը, որ մենք չունենք թշնամուն հանձնելու հայրենիք, մենք թույլ չենք տալու, դա է ամենակարևոր հարցը, որը մենք պետք է լուծենք»,- ասաց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.