«Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը...»․ Պուտինը՝ Շոյգույին

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 142 հազար խաղաղ բնակիչ:

Պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ ՌԴ եւ Դոնբասի Զինված ուժերը ձեռնարկել են բոլոր միջոցները բնակչության պաշտպանության համար։

Ըստ Շոյգուի՝ 3-4 օր է հարկավոր Ազովստալի գործողությունն ավարտելու համար: Պուտինն աննպատակահարմար է անվանել հարձակումը Մարիուպոլի Ազովստալ արդյունաբերական գոտու վրա, հրամայել է չեղարկել այն

«Կատակոմբաներ մտնելու կարիք չկա, անհրաժեշտ է արգելափակել Ազովստալում արդյունաբերական գոտին այնպես, որպեսզի անգամ ճանճը չկարողանա դուրս գալ»— ասել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շոյգուն զեկուցել է՝ Մարիուպոլն ազատագրված է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.