«Մի պառավ մարդ գնում է բժշկի, թե. -Բժիշկ ջան, ոտքս խփում եմ գետնին, մարդ չի հավաքվում։ Բժիշկը, թե.․․».Գարեգին Միսկարյան

Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․․

 

Մի պառավ մարդ գնում է բժշկի, թե.-Բժիշկ ջան, ոտքս խփում եմ գետնին, մարդ չի հավաքվում։
Բժիշկը, թե.
-Այ, հայրիկ ջան, ինչ գործ ունես, մեծ մարդ ես, քո տարիքի համար նորմալ է, անհանգստանալու բան չկա։
-Ո՞նց թե անհանգստանալու բան չկա, հեն է, էն Վանեցյանը ասում է` ոտքս խփեմ գետնին` 200000 մարդ կհավաքվի։
-էէէ, ախր այ հայրիկ ջան, դու www.fip.am www.civilnet.am չե՞ս կարդում։ Չէ՞ որ հերքվել է էդ լուրը։
-Այսինքն, ո՞նց է հերքվել։ Հիմա, որ ոտքը խփի գետնին 200 000 հոգի չի՞ հավաքվի։
-Չէ, չի հավաքվի։
-Տես, է, ջահել տղա է, բայց արդեն ոտքը էն չի։ Լավ, բժիշկ ջան, ապրես։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.