Փետրվարի 9-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե ինչ գործով են հաղորդավարուհուն կանչել ԱԱԾ հարցաքնության:
«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց հարցաքննությունից եւ քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես, 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել աղմկահարույց մի քրեական գործ, որը բացահայտում է, թե ինչպես է համերգներ տալու պատրվակով ՀՀ 34 քաղաքացի մեկնել Ամերիկիայի Միացյալ Նահանգներ:
Չի բացառվում, որ ԱՄՆ-ում Ակոպովնան իր անօրինական գործունեությունը ծավալել է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «բարձր հովանու ներքո»: Ամեն դեպքում, այս ամենը պետք է իրավապահները բացահայտեն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Գոռ Վարդանյանի հետ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am