«Ի սրտե ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքի...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ի սրտե ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Պատերազմը ցույց տվեց Ձեր նվիրվածությունը Հայաստանի և Հայրենիքի հանդեպ Սերը և հարգանքը, և Հայ և եզդի ժողովուրդները միասին են կերտել դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Միասին ենք շարունակում հաղթահարել դժվարությունները, կերտել հաղթանակներն ու ձեռքբերումները: Այսօր էլ մենք միանում ենք ձեր տոնախմբությանը՝ ձեզ հետ կիսելով տոնական բերկրանքն ու ուրախությունը: Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ անդամների անունից և նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.