Իրանը և Հայաստանը հանդիսանում են Ադրբեջանի տարածքի մաս․ Ադրբեջանից հնչած խելացնոր հայտարարությունն ու Փույա Հոսսեինի պատասխանը

«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակաիրանական և հակահայկական համաժողովի անցկացում՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իշխանությունը նախատեսում է հակաիրանական համաժողով անցկացնել Շուշի քաղաքում։ Ըստ հրապարակված լուրերի՝ Շուշիում նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների» համագումարը։

Այսինքն, Բաքուն փորձում է Ղարաբաղի տարածաշրջանը որպես հենակետ օգտագործել՝ անջատողական քաղաքականության և Իրանին հարվածելու համար, թեև դա բազմիցս կանխատեսվել էր 2020 թվականի պատերազմից առաջ և հետո։
Մյուս կողմից, համաժողովի լոգոյում օգտագործված է քարտեզ, որտեղ Հայաստանի Սյունիքի մարզը պատկերված է որպես Ադրբեջանի մաս։

Թոգրուլ Ալլահ Վերդիլին՝ ադրբեջանական սփյուռքի ինֆորմացիոն կենտրոնի ղեկավարը, որը կազմակերպում է այսպես կոչված աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ կոնգրեսը, իր թվիթերի էջում սպառնալիքներ է գրել Հայաստանի և Իրանի հասցեին.
«Իրանը և Հայաստանը հանդիսանում են Ադրբեջանի տարածքի մաս: Մենք մեր վեցերորդ համագումարը կանցկացնենք Թավրիզում և Երևանում»:

Աղբյուրը՝ «Սեփահ Սայբերի» և «Ազարիհա» թելեգրամային ալիքներ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Իրանը և Հայաստանը հանդիսանում են Ադրբեջանի տարածքի մաս․ Ադրբեջանից հնչած խելացնոր հայտարարությունն ու Փույա Հոսսեինի պատասխանը