Բայդենի՝ արևմտյան առաջնորդների հետ տեսազրույցի նոր մանրամասներ են հայտնվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ արևմտյան առաջնորդների հետ տեսազրույցի նոր մանրամասներ են հայտնվել, գրում է BBC-ն։ Զրույցի ընթացքում, որը տեւել է մոտ 90 րոպե, առաջնորդները պայմանավորվել են Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին։

Տեսազանգից հետո Ճապոնիան հայտարարել է, որ ծրագրում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող վարկի առաջարկը՝ 100 միլիոն դոլարից հասցնելով 300 միլիոն դոլարի:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ իր երկիրը միջոցներ կտրամադրի Ուկրաինային՝ շարունակելու զենք գնելը, ներառյալ հակատանկային և հակաօդային զենքերը, որոնք Ուկրաինան խնդրել էր: Գերմանիան նաև կաշխատի գործընկերների հետ՝ ապահովելու Ուկրաինային հեռահար հրետանու մատակարարումը՝ կապված Դոնբասում ռուսական հարձակման հետ, ասել է Շոլցը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.