Ինչ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի շրջանակում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ վարչապետի` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել է հետևյալ փաստաթղթերը.

«Հայաստանի Հան­րապետության աշխա­տան­քի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխա­տանքի և սոցիալական հարցերի նախարա­րության միջև սոցիալ-աշխատանքային ոլոր­տում համագոր­ծակ­ցու­թյան մասին» հուշագիր,

«Հայաստանի Հան­­րապետության ար­դա­­րադատության նախարարության հար­կա­դիր կատարման ծառաության և Ռուսաս­տանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023թթ.» համա­գոր­ծակցության ծրագիր,

«Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագա­վա­ռում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»,

«Ռուսաստանի Դաշ­նության անասնաբու­ժա­կան և բուսասանի­տա­րական վերահսկողության դաշնային ծառայության կառավարության և Հայաստանի Հանրապետու­թյան սննդի անվտան­գության տեսչական մարմ­­նի միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական հա­մա­­­կար­գերի ինտեգր­մանն անցնելու վերաբերյալ» արձա­նագ­րություն,

«Հայաստանի Հան­րապետության կրթու­թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնու­թյան մշակույթի նախա­րա­րության միջև 2022-2025թթ. մշակույթի ոլոր­տում համագործակ­ցու­թյան մասին» ծրագիր,

«Հայաստանի Հան­րապետության արդարադատության նախարա­րու­թյան և Ռուսաստանի Դաշնության արդարա­դա­­տության նախարա­րության միջև 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am