Ինչպես և նախորդ գիշեր, այս գիշեր ևս Վանեցյանը կգիշերի Ազատության հրապարակում կայանած իր լյուքս դասի մեքենաներում

Ավելի վաղ հայտնել էինք, որ  չնայած նրան, որ Վանեցյանը հայտարարել էր, թե իբր  չի լքելու Ազատության հրապարակը, այնումանեայնիվ կեսօրին գնացել էր տուն՝ նախաճաշելու, լոգանք ընդունելու ու մազերը ֆենելու։  Իսկ գիշերը անց էր կացրել Ազատության հրապարակում կայանած լյուքս դասի Range Rover-ում:  Ի դեպ, ավելի ուշ հրապարակեցինք նաև Ազատությա հրապարակում կայանած, Վանեցյանին սպասարկղ մեքենաների լուսանկարները։

Ազատության հրապարակից մեր աղբյուրները հայտնում են, որ ինչպես և նախորդ  գիշեր, այսօր ևս  Վանեցյանը կգիշերի Ազատության հրապարակում կայանած իր լյուքս դասի մեքենաներում։

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site