Այսօր Երևան ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նրա սիրտը ստենտավորում են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
«Մարտին Վարդազարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց: Այժմ նա ենթարկվում է սրտի անոթների ստենտավորման»,-ասաց ՀՀԿ խմբակցության անդամը:
Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստին իրարանցում սկսվեց, որին հաջորդեց ծեծկռտուք, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներով ապակյա տարաներ բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.tert.am