Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին Ուկրաինային զենքի մատակարարման հարցով

Երեքշաբթի օրը Ռուսաստանը պաշտոնական դիվանագիտական ​​նոտա է հղել ԱՄՆ-ին՝ զգուշացնելով, որ Ուկրաինային զենքի մատակարարումը «յուղ է լցնում» հակամարտության վրա և կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը, որի տրամադրության տակ է հայտնվել գրության պատճենը։

Փաստաթուղթը, որը վերնագրված է «Կիևի ռեժիմին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զանգվածային մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի անհանգստության մասին», Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան կողմից ուղարկվել է Պետդեպարտամենտին։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետևանքներ է բերում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է գրառման մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.