ՌԴ-ում հայտարարել են, թե Զելենսկին անձամբ պատասխան կտա, եթե Մեդվեդչուկի հետ ինչ-որ բան լինի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ պատասխան կտա, եթե ընդդիմադիր գործիչ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Վիկտոր Մեդվեդչուկի հետ ինչ-որ բան լինի։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Եթե ինչ-որ բան լինի Վիկտոր Մեդվեդչուկի հետ, պատասխան է տալու անձամբ Զելենսկին», — գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

«Մեդվեդչուկը հանդես էր գալիս ի պաշտպանություն անկախ Ուկրաինայի՝ արտաբլոկային պետության կառավարման օգտին։ Զելենսկու և նրա հիմնական տարբերությունն այն է, որ Ուկրաինայի նախագահը պարում է ԱՄՆ դուդուկի տակ։ Այդ է պատճառը, որ Մեդվեդչուկին չեն աջակցում ո՛չ Վաշինգթոնը, ո՛չ Բրյուսելը, իսկ Ուկրաինայի նախագահը փորձում է նրան ներկայացնել իբրև դավաճան՝ հագցնելով ձեռնաշղթաներ», — հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավոր, Պուտինի հետ բարեկամական հարաբերություններով հայտնի Վիկտոր Մեդվեդչուկը ձերբակալվել էր երեքշաբթի։ Զելենսկին տեղադրել էր սոցիալական կայքերի իր էջերում ձեռնաշղթաներով կապված նրա նկարը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.